Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է
СПОРТԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 167 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 207 կգ և փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 374 կգ արդյունքով Գասպարյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձավ:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Դատո Խեծուրիանին, ով երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



