«Մանչեսթեր Յունայթեդ»-ը զիջեց արտագնա խաղում
СПОРТՖուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»- հյուրընկալվելիս զիջեց «Հուդերսֆիլդ Թաուն»-ին (2։1)։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տան տերերը՝ «Հուդերսֆիլդ թաուն»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը։ Հանդիպման 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ահարոն Մույը։ Խաղակեսի վերջնամասում «Հուդերսֆիլդ թաուն»-ի ֆուտբոլիստները նաև կրկնապատկեցին հաշվի տարբերությունը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Լաուրենտ Դեպոիտրեն։ Խաղի 78-րդ րոպեին «Կարմիր սատանաներից» հաշվի տարբերությունը կրճատեց Ռեշֆորդը՝ 2։1։
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթսրյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ երկրորդ կեսում։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում մրցելով «Սուոնս սիթի»-ի դեմ։