Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում
СПОРТԾանրամարտի Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող մրցաշարում Հայաստանի Մ23 տարեկանների թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ՝ դառնալով թիմային հաշվարկով առաջինը Եվրոպայի առաջնությունում: Երիտասարդ ծանրորդները նվաճել են նաև մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:
Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների թիմը ևս առաջինն է թիմային հաշվարկում, որտեղ հայ ծանրորդները նվաճել են 6 ոսկե մեդալ:
Եվրոպայի երիտասարդների այս առաջնությունում չեմպիոններ դարձան Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Կարուշ Ղուկասյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



