Դոլարն ու դրամը «պարտքով» է տվել
ОБЩЕСТВОՀՀ ՊՆ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելությունում պաշտպանական հարցերով պետական խորհրդական Կարեն Մուրադյանը 4 միլիոն դրամը գերազանցող փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Այսպես, Մուրադյանը հայտարարագրել է 4 միլիոն 985 հազար դրամ ու 3 հազար 416 ամերիկյան դոլար փոխառություններ: Նրան են պատկանում նաև երկու բնակարանն ու ամառանոցը:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բանկային հաշիվներին առկա է եղել 21 միլիոն դրամ ու 7 հազար 120 եվրո, իսկ եկամուտներն էլ միայն արտարժույթով են և ստացվել են 21 հազար 117 եվրո աշխատավարձից ու 46 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



