Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Երևանի զարգացման հնգամյա ծրագրի նախագծին
ЭКОНОМИКАՀոկտեմբերի 20-ին անցկացվեց Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 15 անդամներից 12-ը /«Հանրապետական կուսակցություն»,«Ելք» խմբակցություններից/, անկախ ավագանի, ինչպես նաև խմբակցությունների փորձագետներ:
Նիստին հրավիրված էին և մասնակցում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:
Հանձնաժողովի նիստում քննարկվել է «Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» իրավական ակտի նախագիծը:
Նախագիծը ներկաներին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Երևանի քաաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:
Հանձնաժողովը որոշել է տալ դրական եզրակացություն Երևանի ավագանու երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիսիտի օրակարգի նախագծում ընդգրկված «Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» իրավական ակտի նախագծին: