Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կալավան. դժվարերթևեկելի ճանապարհներով գյուղում տուրիզմը սրընթաց զարգանում է

ОБЩЕСТВО

Այցելելով Գեղարքունիքի մարզի Կալավան համայնք՝ սկզբից կդժվարանանք անվանել այն զբոսաշրջության կենտրոն՝ գյուղ տանող ճանապարհները քանդված են, որոշ ավտոմեքենաների համար՝ նույնիսկ անանցանելի։ Սակայն այդ ամենը չի խանգարում գյուղում ամեն տարի մեծաթիվ զբոսշարջիկներ ընդունել՝ թե՛ Հայաստանից և թե՛ դրսից՝ միջինում 1500–2000։ Այս դեպքում ինչո՞ւմն է կայանում Կալավանի նման հաջողությունը։ Չէ՞ որ Հայաստանում նմանատիպ բազմաթիվ համայնքներ կան, որտեղ դեռ ավելին՝ կան բարեկարգ ճանապարհներ, մատուռներ ու զբոսաշրջիկներին գրավող այլ ենթակառուցվածքներ։

Կալավանն ունի գեղեցիկ բնություն, գյուղի շրջակայքում կան դամբարանադաշտեր, խաչքարերով գերեզմանոց ու քարե դարի բացօթյա կայան։ Բայց այս ամենը դժվար թե բավարար լիներ առանձնանալու համար դժվարանցանելի ճանապարհներով հայտնի Կալավանի համար։ Այստեղ գաղտնիքը մարդկանց մեջ է, ովքեր ոչ միանագամից, բայց քայլ առ քայլ սկսել են գիտակցել իրենց առավելությունները քաղաքաբնակների նկատմամբ։ Դա մաքուր բնությունն է, առողջ սնունդն ու քաղաքային հոգսերից զուրկ գյուղական հանգիստ առօրյան։ Այն ամենը, ինչը կարող է գրավիչ լինել թե՛ հայաստանցիների և թե՛ արտասահմանցիների համար։

Համագյուղացիների մեջ այդ ամենը արթանցրել, իր սեփական փորձով համոզել է Ռոբերտ Ղուկասյանը, ում ընտանիքը այստեղ է տեղափոխվել 1980–ականների վերջին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից։ Ռոբերտը տեղափոխվելով Հայաստան՝ զբաղվել է ինքնակրթությամբ և ձեռք բերել հնագետի ու կենսաբանի մասնագիտություններ։ Ժամանակի ընթացքում տեսնելով, որ համագյուղացիները աստիճանաբար լքում են գյուղը, Կալավանից արտագաղթը խանգարելու և իր հարևան–բարեկամներին գյուղում ապրելու և աշխատելու օրինակներ է սկսել ցույց տալ։

2013 թ. հիմնել է «ԹայմԼենդ» հիմնադրամը, որի միջոցով կազմակերպում են արկածային տուրիզմ՝ հնարավորություն տալով գյուղի այցելուներին տեղափոխվել քարեդարյա մարդու կենցաղ։ Ռոբերտը իր տան մի հատվածը վերածել է հյուրատան, ինչն օրինակ է ծառայել համագյուղացիների համար՝ միաժամանակ հանելով նրանց գլխից գյուղը լքելու մասին մտքերը։ Կալավանցիների մի մասն էլ այսօր օրգանիկ գյուղատնտեսությամբ է զբաղվում։

Ռոբերտն ասում է, որ այսօր շատ կարևոր է այն, որ Հայաստանի տարբեր անկյուններից քիչ թե շատ նույն կերպ մտածող մարդիկ հանդիպեն միմյանց։ Արդյունքում մարդիկ շփվում են միմյանց հետ, նոր մտքեր են ծնվում, փորձի փոխանակում է տեղի ունենում։
«Ինձ թվում է՝ խնդիրը նրանում է, որ ես բախտ ունեցա տարբեր երկրներում լինել՝ թե՛ զարգացած, թե՛ աղքատ։ Արդյունքում աշխարհայացքը մեծանում է, ու նաև լուծման մեխանիզմներ են գալիս։ Իմ մտքում ինչ ծագել է, մեծամասամբ ծագել է Էյֆելյան աշտարակի տակ։ Այդպիսի վայրերում է ծնվել այն միտքը, որ ես պիտի գնամ գյուղ և այսինչ բանն անեմ։

Խնդիրը գաղափարն է։ Չորս տարի է ես գոռում եմ, նոր–նոր համայնքը արթնանում ա, չեն վստահում, չեն հավատում։ Այստեղ խնդիրն այն է, թե ում նյարդերն են ավելի պինդ, իմը, թե՝ իրենցը։ Սկզբից բոլորը, նույնիսկ մեր տան անդամները չէին հավատում։ Ուղղակի ինչ–որ մեկը պիտի այդ ամենը վերցնի իր ուսերի վրա ու իր նյարդերը պիտի ավելի ուժեղ լինեն, քան մնացած բոլորինը։ Այստեղ ամենակարևորը մոտիվացիան է, մարդկանց մեջ հավատը բարձրացնելը»,– պատմում է Ռոբերտը՝ հավելելով,–«Երբ կռիվը սկսվեց մենք Սումգայիթից ընտանիքով փախանք՝ այնտեղ թողնելով իմ ծննդավայրը։ Ես իմ կյանքում հինգ դպրոց եմ փոխել։ Եկել ենք այստեղ, պարզ է, որ ծնողներիս համար սա խորթ վայր է, որովհետև իրենց ուշքումիքտը այնտեղ է։ Բայց այստեղ մի շատ կարևոր բան կա։

Այստեղ մեր երեխաներն են ծնվել։ Աա արդեն իրենց ծննդավայրն է, ու ես չեմ ուզում ստիպված լինել իմ երեխաների առաջ արդարանալ, թե ինչու մենք ստիպված եղանք գնալ, որովհետև նրանք այսօր դեռ որոշում չեն կայացնում, որոշումը ծնողներինն է։ Որոշեցի փորձել, գուցե այստեղ էլ մի բան ստացվի, որովհետև նստելով, բողոքելով բան չի լինի։ Փորձեցինք ու ստացվեց»։

«Փաստ»

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян