Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստի իր եռյակում չի ընդգրկել Մեսսիին
СПОРТԼոնդոնում երեկ կայացել է ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի են դարձել տարվա լավագույնները:
Ինչպես հայտնի է, լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույնը մարզիչը «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է:
Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի անդամ երկների ազգային հավաքականների ավագները:
ՖԻՖԱ-ի` «Թվիթերի» պաշտոնական էջը ներկայացրել է, թե ով ում օգտին է քվեարկել:
Հետաքրքրական է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստի իր եռյակում չի ընդգրկել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: Առաջին տեղում հայ ֆուտբոլիստը նշել է հենց Կրիշտիանու Ռոնալդուին, երկրորդում` «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, իսկ երրորդ տեղում` բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Ինչ վերաբերում է տարվա լավագույն մարզչի քվեարկությանը, ապա այստեղ էլ Մխիթարյանն առաջին հորիզոնականում նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, երկրորդ տեղում ` «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին: