Թբիլիսիի ջրհեղեղի վնասի չափը կարող է հասնել 45 մլն դոլարի
ОБЩЕСТВОՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի ջրհեղեղի հասցրած վնասի չափը կարող է կազմել 100 մլն լարի` 45 մլն ԱՄՆ դոլար:
Грузия-Online-ի` փոխանցմամբ` Ղարիբաշվիլին հասցված վնասը «բավականին շոշափելի» է գնահատել: Նա այս մասին խոսել է տուժած Ցկնետի կատարած այցից հետո:
Վրաստանի վարչապետը նաև հույս է հայտնել, որ ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում իրենց կօգնեն դոնորները, տարբեր միջազգային կազմակերպությունները:
Ավելի վաղ Վրաստանի ֆինանսների նախարարությունը Թբիլիսիի ջրհեղեղի վնասը 18 մլն ԱՄՆ դոլար էր գնահատել:
Կիրակի լույս գիշերը Վրաստանի մայրաքաղաքում ուժեղ ջրհեղեղ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով կազմել է 19 հոգի:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



