Երևանի քաղաքապետարանն ավարտել է ընդհանուր օգտագործման համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագիրը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի՝ համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագրի մեկնարկից առաջ, գարնանը նախապես արձանագրվել էր այդ պահի դրությամբ նորոգման ենթակա վնասված գույքը:
Դրան հաջորդած՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում համայնքային բյուջեի միջոցներով կազմակերպված գործընթացի արդյունքում վերականգնվել և թարմ տեսք են ստացել բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված նստարանները, մանկական խաղասարքերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և հարակից այլ բաղկացուցիչները, ընդհանուր առմամբ՝ շուրջ 7800 միավոր գույք:
Ըստ անհրաժեշտության նորոգվել և պատշաճ տեսք են ստացել նաև «Երևան» ձուլվածքով նստարաններն ու փայտե աղբամանները: Նորոգման աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու ստորաբաժանումները: Ծրագիրը կշարունակվի նաև 2018 թվականին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



