Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչն է մեզ խանգարում հանդիպել սիրուն

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Հոգեթերապեւտ Եվգենիյա Բելյակովան իր մտորումներում հստակ ընդգծում է ժամանակակից երիտասարդ եւ միայնակ մարդկանց բնավորությանը հատուկ գծերը։
Wnews.am-ը ներկայացնում է նրա դատողությունները։

Նրա մոտ երկար է այն ամենը, ինչը պետք է երկար լինի. ոտքերը, եղունգները, վարսերը։ Նա լավ է վարձատրվում եւ նորաձեւ արտաքին ունի։ Նա միայն դրական էներգիա է հաղորդում։ Կարելի է ասել, որ նրանում ամեն ինչ հիասքանչ է. դեմքը, մտքերը, հոգին, հագուստը, սակայն այդքանով նա կանգ չի առնում, ամեն րոպե կատարելագործվում է։ Նա արդեն իսկ տիրապետում է դրական մտածելակերպին, նա սովորել է սիրել ինքն իրեն։
Նրան այլ բան չի էլ մնում, որովհետեւ բացի իրենից, ուրիշ ոչ ոք չկա, որ սիրի։
Իր բոլոր առավելություններով հանդերձ նրա տեսադաշտում չկա մեկը, ում հետ կարող է ամուսնանալ։ Նա սկսում է կասկածել, որ իսկական տղամարդիկ գոյություն չունեն։
Այս տեսարանը գնալով ավելի է տարածվում։ Միայնակ «գեղեցկուհիներն ու խելացիները» շատանում են, նրանք երազում են գտնել իրենց կանացի երջանկությունը։
Վերջին տարիներին բոլորին սկսել է հետաքրքրել, թե ինչպե՞ս կարելի է գտնել երկրորդ կեսին, ինչպե՞ս անձնական կյանքում երջանկության հասնել։ Ոմանք բողոքում են ճակատագրից, ոմանք տղամարդկանցից, սակայն բոլորը ցանկանում են գտնել պարզ բաղադրատոմս, թե ինչպիսին պետք է լինել տղամարդկանց հետ հարաբերություններում. համարձակ եւ ակտի՞վ, թե՞ փափուկ եւ հանդուրժող, ինչպիսի՞ ռազմավարություն ընտրել, որպեսզի նա չհեռանա, ինչպե՞ս տղամարդուն դրդել ամուսնության եւ ամենակարեւոր հարցը. ինչպիսի՞ «տիկնիկներ» են այժմ պահանջարկ վայելում։
Նման մտքերի հեղինակների ճակատագիրը պարզ է. նրանց ոչ սեր, ոչ էլ երջանկություն չի սպասվում, որովհետեւ նրանք տառապում են Ինֆանտալիզմով, որից ոչ ոք ապահովագրված չէ։
Իսկ ի՞նչ է ինֆանտալիզմը…
Ինֆանտը-հասուն մարդ է անձնագրով, սակայն մանկամիտ արժեքներով ու դրվածքով։
Ինֆանտիզմը սարսափելի է նրանով, որ մարդուն չի թողնում հասունանալ եւ անհատ դառնալ։
Անհատն ապրում է իրական աշխարհում, իսկ ինֆանտը թվացյալ աշխարհում։
Անհատը սովորում է սեփական եւ ուրիշների սխալների վրա, իսկ ինֆանտը ամեն անգամ կրկնելով միեւնույն սխալները, միեւնույնն է զարմանում է։
Անհատը փորձում է ստեղծել կյանքի իր կանոնները, իսկ ինֆանտն անընդհատ փնտրում է խորհուրդների բաղադրատոմսեր։
Անհատը փորձում է հասկանալ, թե ինչ է երջանկությունն իր համար, իսկ ինֆանտն առաջնորդվում է «այդպես ընդունված է» սկզբունքով։

Անհատն ինքն է ստեղծում իր կյանքը, իսկ ինֆանտն ունակ է միայն կրկնօրինակել։
Ինֆանտները ցանկանում են, որ տղամարդկանց հետ իրենց հեշտ, տաք, ուրախ ու հաճելի լինի, որպեսզի իրենց ապահովեն եւ հոգ տանեն, որպեսզի տղամարդը լինի խելացի, գեղեցիկ, հոգեպես նուրբ, առատաձեռն, հումորի զգացումով եւ իհարկե, հարուստ։ Այսինքն. փոշեկուլ, սառնարան եւ լվաքի մեքենա մեկ տուփում։
Լավ կլիներ, որ այդ «սարքը» նաեւ օրորոցային երգեր։
Դրա դիմաց ինֆանտները պատրաստ են զոհաբերել իրենց կյանքի լավագույն տարիները, քնքշությունն ու սերը։
Սուտ է, քանի որ նման մարդիկ ունակ են մաքսիմում միայն մեկով տարվելուն։ Նրանց զգացմունքները կարելի է համեմատել բենգալյան կրակի հետ, որն արագ եւ այրվում է եւ արագ էլ հանգչում, որից հետո նայելով արդեն իսկ այրված փայտիկին, մտածում են, որ իրենց բախտը կրկին չբերեց։ Հավանաբար հենց դրա համար էլ ինֆանտները ոչ ոքի հետ չեն կարողանում լուրջ հարաբերություններ կառուցել։ Նրանք այդ ամենը պատճառաբանում են ճաշակների տարբերությամբ ու իրավիճակով։
Սակայն իրականում ինֆանտները տարված են իրենցով եւ սեփական հետաքրքրություններով։ Նրանք, ասես փոքրիկ երեխան, ունակ չեն իսկապես խորն ու նրբորեն զգալ դիմացինին։ Նրանց կարեւոր արժեքը մնում է սեփական ցանկությունների եւ պահանջների բավարարումը ապահովության, ջերմության մեջ, հենց դրա համար էլ ամեն երկրորդ աղջիկ պնդում է, որ միայն ամուսնության մեջ կարող է իրեն ապահով զգալ։
Ինֆանտը երբեք չի ասում. «Ես չեմ հասկանում մարդկանց», այլ պնդում է, որ մարդիկ իրեն չեն հասկանում։ Այդ կերպ ինֆանտը չի տեսնում իրեն շրջապատող աշխարհը, այլ հորինում է այն։
Մի խոսքով, նա հորինում է անգամ ինքն իրեն։

Հավանաբար բոլորիս շրջապատում էլ կա մարդ, ում մանուկ հասակում ներշնչել են, որ նա տաղանդավոր ու անսովոր է։ Որպես կանոն նման մարդու կյանքը չի դասավորվում։
Պատճառն այն է, որ սեփական անձի մասին իր ֆանտազիաները չեն համապատասխանում իրականությանը։
Այսօր հոգեբանական գրականության մեջ մարդկանց սովորեցնում են, որ հաջողության հասնելու համար մարդ իրեն պիտի գանձ զգա, հավատա, որ ակրկնելի եւ մարդկանց դեպի իրեն ձգող էակ է, հետո ինչ, որ դրա ապացույցները չկան…
Թող մի կողմ կորչեն վախերն ու կասկածները, խելացի ու սթափ մտքերը, դրանք նեգատիվ են։

Ժամանակակից տղամարդկանցից շատերը եւս ինֆանտ են։ Իսկ ի՞նչ կլինի, եթե միավորվեն ինֆանտ կինն ու տղամարդը։ Իրականում նրանք իրար չեն կարող ձգել, որովհետեւ կինը, ով մտածում է, որ նվեր է յուրաքանչյուր տղամարդու համար եւ կարող է նրա կյանքը գունավորել, փնտրում է մեկին, որի պարանոցից կկարողանա կախվել, ով իրեն կպահի, անդադար կհասկանա…

Իսկ ինֆանտ տղամարդու ինչի՞ն է դա պետք։
Եթե ի վերջո երկու ինֆանտներն ամուսնանում են, նրանց համատեղ կյանքը լինում է սառն ու անտարբեր։ Նման ամուսնությունները քիչ չեն։

Իսկական տղամարդիկ կան, սակայն նրանց ինչի՞ն է պետք «տիկնիկը»։ Հետաքրքիր է, թե որտեղից է հյուսվել այն լեգենդը, որ բոլոր մարդիկ ամուսնանում են բացառապես սիրելով։ Գոյություն ունի սեքսուալ ձգողություն, կիրք, «նա ինձ դուր է գալիս» պատճառը, միայնության հանդեպ վախը, կան ընդհանուր հետաքրքրությունները…
Իրականում մարդկանց մեծամասնությունը զուգընկերոջ կարիք ունի, ում հետ համատեղ կդասավորի իր կյանքը։
Դրանում վատ բան չկա։
Հասարակ մի կին իր ամուսնությունն այսպես է նկարագրում. «Ամուսինս ինձ հարգում է, ես տնարար եմ, ես էլ իրեն եմ հարգում, որովհետեւ հազվադեպ է հարբում, հետո՞ ինչ, որ ինձ հետ երբեք չի խոսում, ես էլ հո լավ հարեւանուհի ունեմ, ում ամեն ինչ պատմում եմ»։
Ցինի՞կ է, իհարկե ոչ։ Նման ամուսնությունները շատ են։ Այնուամենայնիվ բոլորը սիրուն են սպասում, պատրաստ են դրան, պարզապես իրենց բախտը դեռ չի բերել, իսկ սերը բոլոր ցանկացողների համա՞ր է։
Սեր կա, սակայն ոչ ինֆանտների համար։
Այն հասուն զգացմունք է, որը չես կարող գնել, խլել, խնդրել, դրա համար անհրաժեշտ է հասունանալ։ Միայն ցավը մարդուն կարող է ստիպել փոխվել։ Հենց այդ կերպ էլ սեփական հիմարությունից եկած ցավը ստիպում է հասունանալ, սեփական սառնությունից ցավը ջերմանալ։ Ինֆանտը վախենում է տառապանքներից, այդ պատճառով էլ միայնակ «գեղեցկուհուն ու խելացի աղջկան» ոչինչ չի մնում, քան հետեւել «մնա այնպիսին, ինչպիսին կաս» հայտնի խորհրդին։
Նա վախենում է, ծերանում, սակայն մնում «ինչպիսին կա»
Պետք է դեմ առ դեմ ելնել կյանքին եւ չփախչել այդ հանդիպումից, թող ձեր առջեւ անհայտ անդունդ լինի, ավելի լավ է կյանքն ընդունել իր բոլոր կասկածներով ու վախերով, քան քարշ տալ խեղճ ու մոխրագույն գոյությունը։

Yomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston Herald