Կստեղծվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-խորվաթական միջկառավարական հանձնաժողով
ЭКОНОМИКАԿառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագիրը մշակվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կանոնակարգման նպատակով: «Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար հատվածի ակտիվությունը: Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել տնտեսական համագործակցության հարցերով հայ-խորվաթական միջկառավարական հանձնաժողով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը:
http://armenpress.am/arm/news/