Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հաշտ ու խաղաղ մարդկության երազը

ОБЩЕСТВО

Հարցազրույց հրապարակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Աթանեսյանի հետ

– Տիկին Գայանե, Դուք արդեն ութ գրքի հեղինակ եք:

– Անկեղծ ասած՝ երբևէ չեմ մտածել, որ գիրք կհրատարակեմ: Առաջին գիրքը ունեցավ իր ընթերցողը, թեման հետաքրքրեց շատերին, արժանացավ գիտակների գնահատանքին: Հրատարակվեցին «Աստվածաշունչը արվեստի և գրականության աղբյուր», «Աստվածային լույսը դասականների երկերում» գրքերը, ընդ որում, ինձ համար շատ կարևոր խոսք–գնահատանքով՝ Հայր Լևոն Զեքյանի, բ.գ.դ. Վլադիմիր Կիրակոսյանի:
– Բայց, տիկին Գայանե, աստվածաշնչյան մոտիվները գրականության, արվեստի բնագավառում անընդգրկելի են, անսահման են, բացի այդ, թեման բարդ է ու միաժամանակ նուրբ, կարողանո՞ւմ եք առանձնացնել, չխճճվել:

– Դրա համար էլ առանձնացրեցի հայ և համաշխարհային գրականությունները, ընտրեցի գիտական թեզ՝ «Աստվածաշնչյան մոտիվները Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մեջ»: Մենագրությունը տպագրվեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:

– Գրքերից մեկում՝ «Ապրելը հաղթել է», դուք անդրադարձել եք Հայոց մեծ ողբերգությանը՝ ցեղասպանությանը: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
– Տարբեր տարիների մամուլում ունեի բազմաթիվ հրապարակումներ՝ ցեղասպանության 90–ամյա տարելիցին նվիրված գիտաժողովից մտորումներ, նահատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, նրա դստեր՝ Շամիրամ Սևակի, Հովհաննես Չիլինկիրյանի և այլոց հետ հոդված–հարցազրույցներ: Եվ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը առիթ եղավ դրանք ի մի բերելու, լրամշակելու Ռուբեն Սևակ բանաստեղծի մասին բաժինը՝ նահատակության պատմությունը, գրական գործերի մեկնաբանությունը և հրատարակել առանձին գրքով՝ «Ապրելը հաղթել է»:

– Տիկին Գայանե, հաջորդ գիրքը վերնագրել եք «Հաշտ ու խաղաղ մարդկություն», հավատո՞ւմ եք հաշտ ու խաղաղ մարդկությանը, արդյոք դա հնարավո՞ր է մանավանդ հիմա, երբ հենց Թումանյանի խոսքերով, չարը շատացել է:

– Դարեր շարունակ հաշտ ու խաղաղ մարդկության երազը ուղեկցել է մարդուն: Եվ հիմա էլ մարդը հավատում է, որքան էլ խորը լինեն նրա հիասթափությունը, հուսահատությունը: Այդ երազի իրականացման ճանապարհը ի վերջո վերադարձն է արարչական մաքուր սկզբի: Գրքում ընթերցողը կհանդիպի աստվածային արարչական լույսի բանաստեղծական շողարձակումներին՝ Ներսես Շնորհալի, Միսաք Մեծարենց, Վահան Տերյան, Վահան Թեքեյան, Ռուբեն Սևակ, Թումանյան ու Իսահակյան, որոնց գերակա խորհուրդն է հաշտ ու խաղաղ մարդկության երկրային կեցությունը:

– Երկու գիրք ունեք նվիրված մեր մեծ արտիստուհուն՝ Վարդուհի Վարդերեսյանին, գիտեմ, որ կյանքի վերջին տարիներին մտերիմ եք եղել, պատմեք այդ մասին:
– Երջանկություն է ինձ համար, որ պատիվ եմ ունեցել նրան մոտիկից ճանաչել, եղել եմ մեծ արտիստուհու կողքին, վայելել նրա անզուգական արվեստը, մտերմությունը:

Տարիներ շարունակ կազմակերպել եմ հանդիպումներ, գրական–երաժշտական, մեծարման երեկոներ Հայաստանի տարբեր համայնքներում, կրթօջախներում: Այդ հանդիպումներից, բազմաթիվ ու բազմոլորտ զրույցներից, ինչպես նաև անցյալի ու ներկայի դերերի մեկնաբանություն–կարծիքներից էլ ծնվեց առաջին գիրքը՝ «Ժողովրդի համար, ժողովրդի հետ, ժողովրդի սիրով»: Բարեբախտություն էր, որ այդքան պահանջկոտ, բարդ, բազմաշերտ մարդու կողքին եմ, որ կարողացել եմ հասկանալ նրան, որ նրա արվեստի նկատմամբ իմ սերը տարիների ընթացքում վերաճել էր արտիստին, մարդուն հասկանալով սիրելուն: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է: Միայն այդ դեպքում են ընդելուզված սերն ու հարգանքը, ներումը: Վերջին շրջանում մեր հանդիպումները գրեթե ամեն օր էին, դա անհրաժեշտություն էր: Հաճախ ես միայն լսողի դերում էի: Մի օր ասաց. «Ինչո՞ւ չես գրում իմ խոսքերը, մտքերը, ասույթները, որ հանկարծորեն մտքիս են գալիս»: Ես անկեղծորեն խոստովանեցի, որ վաղուց գրի եմ առնում, դեռ ավելին, գրեթե պատրաստ է գրքի երկրորդ մասը: Աչքերում փայլը նկատելի էր. «Բեր տեսնեմ»: Մի փոքր դադարից հետո ավելացրեց. «Հրատարակելու կլինես նե, էն առաջինն էլ հետը. հասկցար, այդպես ամբողջական կըլլա»: Ու էլի խորհուրդներ: Իհարկե տարա: Հետո հանգամանքները այնպես դասավորվեցին, որ առիթ չեղավ անդրադառնալ դրան, ասում էր՝ մի քիչ ամրանամ, նոր:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%