Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հանրապետության Նախագահը դասախոսությամբ է հանդես եկել ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների առջև

ОБЩЕСТВО

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Նախագահը հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ և այդ լսարանի առջև հանդես եկել դասախոսությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է քաղաքական դպրոցի սաներին, ովքեր ամենատարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր անձինք են՝ ուսանողից մինչև պետական ծառայող, նրանց մի մասը անկուսակցական է կամ տարբեր կուսակցությունների անդամ: Նշելով, որ արդեն երկրորդ անգամ է հանդիպում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, Նախագահը հույս է հայտնել, որ այս հոսքի սաները ևս առավելագույնս արդյունավետ կօգտագործեն իրենց ուսումնառության ժամանակահատվածը նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար:

Դասախոսության սկզբում Նախագահը խոսել է քաղաքական կուսակցությունների կողմից հիմնվող դպրոցների մասին՝ դրանք համարելով սկսնակ, ապագա քաղաքական գործիչների կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների դարբնոց: Սերժ Սարգսյանը տարբերակել է քաղաքական գործիչներին քաղաքական գործունեությամբ զբաղվողներից և քաղաքական ուժի անդամներից՝ նշելով, որ կարող է հազարավոր մարդկանց անուններ տալ, ովքեր կուսակցականներ են և քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. նրանք ունեն քաղաքական կողմնորոշում և իրենց գործունեության ընթացքում մի քանի տարին մեկ՝ ընտրություններից ընտրություն, որոշում են կայացնում քվեարկելու կուսակցության օգտին: Մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական գործունեությամբ, Հանրապետության Նախագահի կարծիքով, նրանք են, ովքեր դարձյալ ժամանակ առ ժամանակ են զբաղվում քաղաքականությամբ, օրինակ՝ ընտրությունների ժամանակ շատ ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում, փորձում մասնակցել քարոզարշավներին, հաճախ իրենք էլ քարոզում են, սակայն նրանց քաղաքական գործիչ անվանելը ճիշտ չէ: Ըստ Նախագահի Սարգսյանի՝ այս երկուսի կողքին կան նաև պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, ովքեր մշտապես զբաղվում են քաղաքական գործունեությամբ՝ ունենալով որոշակի դիրք տվյալ քաղաքական կազմակերպության մեջ: Նախագահի համոզմամբ՝ քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ: 

Իր մոտեցումները ներկայացնելուց հետո բանախոսն առաջարկել է հանդիպումը շարունակել երկխոսության ձևաչափով՝ արծարծվող մտքերի շուրջ լսել միմյանց կարծիքները և մեկնաբանել հնչած տեսակետները:

Հանրապետության Նախագահը լսարանին խնդրել է առաջին հերթին կարծիքներ հայտնել, թե առհասարակ ի՞նչ որակներ են անհրաժեշտ քաղաքական գործչին: Հնչած բազմաթիվ տեսակետներին, որոնց հետ Նախագահը հիմնականում համաձայնել է, նա հավելել է ևս երեք հատկանիշ, որ, իր կարծիքով, պետք է ունենա քաղաքական գործիչը.

«Նախ քաղաքական գործիչը պետք է կարողանա թիմ ձևավորել: Որևէ մեկը միայնակ չի կարող հաջողության հասնել: Միգուցե, բիզնեսում շատ, թե քիչ կարող է, թեև այստեղ էլ է շատ կարևոր թիմը, միգուցե, անձնական կյանքում, բայց քաղաքականությունը ենթադրում է ամուր թիմի առկայություն: Երկրորդ հանգամանքը, որ ուզում եմ շեշտել և այստեղ ասվեց այդ մասին, բայց ոչ շատ հստակ՝ քաղաքական գործիչը պետք է կարողանա շատ հավասարակշռված լինել և հանդուրժողական: Քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն՝ հատկապես մեծ քաղաքականություն, ապա միշտ լինելու է քննադատության թիրախ: Եվ ով չի կարողանում ընկալել այդ քննադատությունն ու պահպանել հավասարակշռություն, որքան էլ դժվար լինի, նա չի կարող հասնել հաջողությունների:

Հաջորդ հատկանիշը, իմ կարծիքով, քաղաքական գործիչների համար այն է, որ նրանք պիտի ունենան իրավիճակը գնահատելու շատ մեծ ունակություն: Ընդհանրապես կյանքում՝ լինի դա զինվորական գործ, բիզնես, լինի, միգուցե, ապագա ընտանիք կազմելու խնդիր, պետք է, իրոք, կարողանալ գնահատել իրավիճակը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը քաղաքական դպրոցի ունկնդիրներին այնուհետև առաջարկել է միասին փորձել հասկանալ, թե ի՞նչ է նշանակում արագ փոփոխվող աշխարհ, ի՞նչ է նշանակում արագ փոքրացող աշխարհ, և մեր իրականության վրա այդ երևույթն ի՞նչ ազդեցություն է ունենում:

Քննարկված թեմաներից են եղել նաև Հայաստանի Հանրապետության համար ամենամեծ սպառնալիքներն ու դրանց չեզոքացման ուղիները, որոնց շուրջ Հանրապետության Նախագահը և հանդիպման մասնակիցները իրենց տեսակետներն են ներկայացրել:

Անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացին և այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումներին ևս: Նախագահն առաջարկել է դպրոցի սաներին, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, լավ նախապատրաստվել և առաձին հանդիպում կազմակերպել այս հարցի շուրջ՝ ներկայացնելու իրենց տեսակետները, փաստարկներն ու հակափաստարկները: Սերժ Սարգսյանը խոստացել է, որ սիրով կընդունի հերթական հանդիպման հրավերը և կմասնակցի այդ կարևոր քննարկմանը: 

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%