Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը գոյություն ունի՝ ըստ աշխարհաքաղաքական անհրաժեշտության

ОБЩЕСТВО

«168 ժամ» թերը գրում է. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իսկ որ ավելի ճիշտ է՝ այն, ինչ պետք է կատարվեր, բայց չի կատարվում Հայաստանում, արժանի է հոգեբանների, հոգեվերլուծողների, հասարակագետների ու սոցիոլոգների վերլուծությանն ու գնահատականին: Իսկ կատարվում է այն, որ բոլորը բոլորից ու ամեն ինչից դժգոհ են ու այդ ամեն ինչում, այսինքն՝ դժգոհության պատճառներում, մեղավոր են համարում ողջ աշխարհին, բացի իրենք իրենցից: Ընդդիմությունը, ժանրի կանոնների համաձայն, դժգոհում է իշխանությունից, իշխանությունը՝ ընդդիմությունից ու համաշխարհային իմպերիալիզմից, հասարակությունը՝ բոլորից, առաջին հերթին՝ իշխանությունից, հետո նաեւ՝ ընդդիմությունից, իսկ ավելի իմաստունները՝ հրեամասոնական օթյակներից, աշխարհի մեծերից, եւ այլն: Ու այդ դժգոհության, անսպառ ու անստեղծարար դժգոհության պայմաններում անցնում է ժամանակը, իմա՝ կյանքը, որը չեն կարող վերադարձնել ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ոչ էլ անգամ Խորխե Մարիո Բերգոլիոն, իմա՝ Ֆրանցիսկոսը, այսինքն՝ Հռոմի պապը… Հայաստանն ու հայ հասարակությունը՝ որպես հակադրությունների երկիր ու հանրույթ, ունեն երկու հակադիր, բայց օրգանապես կապված ու փոխպայմանավորող խնդիր:

Դրանց միասնությունը կարելի է պայմանականորեն անվանել անհամարժեք համարժեքություն: Հայաստանում անհամարժեք է գրեթե ամեն ինչ, ինչի արդյունքում անհամարժեք է Հայաստանը՝ որպես պետություն: Անհամարժեք է այն, որ քաղաքական ու տնտեսական վերնախավը զբաղեցնում են մարդիկ, որոնց մեծ մասը, նույնիսկ ատրճանակի փողը քունքին պահած՝ չի կարող բացատրել, թե ինչ է նշանակում՝ վերնախավ: Անհամարժեք է այն, որ երկրի, հասարակության վերաբերյալ որոշումներ են կայացնում մարդիկ, որոնց մեծ մասի կայացրած ամենառացիոնալ որոշումը քաբաբի երկարության մասին է: Ու այդ մարդկանց մեծ մասը ստիպված է քվեարկել, որոշումներ կայացնել տարածաշրջանում, աշխարհում Հայաստանի տեղի, դերի, հարեւանների ու թշնամիների հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյունքում՝ ունենք պետություն, որն աշխարհում դեռեւս իր տեղը պահպանում է ոչ թե՝ մեր ցանկության ու ջանքերի, այլ՝ համաշխարհային զարգացումների ու համաշխարհային անհրաժեշտության շնորհիվ…

Բայց անհամարժեքության այս շքահանդեսում նույնքան անհամարժեք կլինի չարձանագրել, որ մի կարեւորագույն հարցում կա լիակատար համարժեքություն ու ներդաշնակություն: Դա հասարակության ու հանրային կյանքի մնացած ենթահամակարգերի՝ իշխանության, ընդդիմության, մշակույթի, արվեստի, մամուլի… մնացած ամեն ինչի համարժեքությունն է: Այնքան էլ պոպուլյար չէ խոսել այդ մասին, սակայն օբյեկտիվությունը պահանջում է արձանագրել, որ իշխանության միջին մակարդակը եթե ավելին չէ հասարակության միջին մակարդակից, ապա հաստատ պակաս էլ չէ, նույնը կարելի է ասել նաեւ հասարակություն-ընդդիմություն, հասարակություն-մշակույթ եւ մնացած այլ փոխառնչությունների մասին: Որովհետեւ, եթե իշխանությունն ավելի ցածր մակարդակ ունենար, քան հասարակությունը, վերջինս ոչ թե կարտագաղթեր, այլ կպայքարեր, կփոխեր իշխանությանը: Եթե ընդդիմությունն ավելի անկարող լիներ, քան հասարակությունը, հասարակությունն ինքը կգտներ այն ուժերին, որոնք ունակ կլինեին սպասարկել իր շահերը: Այս շարքը կարելի է շարունակել, բայց դրանից խնդրի էությունը ոչ միայն չի փոխվի, այլեւ պատկերն ավելի մռայլ կդառնա: Այնպես որ, մենք իսկապես արժանի ենք ոչ միայն՝ իշխանությանը, որն ունենք, այլ ընդհանրապես՝ կյանքին, որով ապրում ենք: Եթե արժանի չլինեինք, մեր կյանքն ավելի լավը կլիներ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана