Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ակնհայտորեն հետ գցեց Հայաստանի զարգացումը. Շարմազանով
ПОЛИТИКАՀոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ակնհայտորեն հետ է գցել Հայաստանի Հանրապետության զարգացումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Թե սպարապետը, թե Կարեն Սերոբիչը, թե մնացած մեր գործընկերները, այն քաղաքական և ինտելեկտուալ էլիտան էին, որոնց ծառայությունների, ինտելեկտի, կամքի, նվիրված ոգու ու բարեփոխումների կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ: Եթե այս ոճրագործությունը չլիներ, մենք կարող էինք ունենալ շատ ավելի շատ ձեռքբերումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Շարմազանովը նաև հիշեցրեց, որ այդ ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը նաև ՀՀԿ-ի առաջնորդն էր՝ ընդգծելով, որ իրենք այդ ժամանակ կորցրին ոչ միայն վարչապետին, սպարապետին, այլ նաև կուսակցության առաջնորդին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



