Հայ թենիսիստներն անհաջող են հանդես եկել Երեւանում կայացած ITF մրցաշարում
СПОРТԵրևանում կայացել է թենիսի Մ 18 տարեկանների ITF մրցաշար, որին մասնակցել է 14 երկրի 71 թենիսիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 9 մարզիկ: Սակայն հայ թենիսիստները հաջող հանդես չեն եկել եւ դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից:
Տղաների մրցաշարում չեմպիոն դարձել է վրացի Միխայլո Կվանտալիանին: Նա եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Թերզյանին:
Աղջիկների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է ռուս Եկատերինա Նիկիֆորովան: Եզրափակչում նա առավելության է հասել իր հայրենակից Անաստասիա Զոլոտարեւայի նկատմամբ:
Նոյեմբերին Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Սողոյանը, Դանիել Կարապետյանը, Եվա Ավետիսյանը եւ Միլենա Գեւորգյանն Իսպանիայում կմասնակցեն Մ 16 տարեկանների միջազգային մրցաշարի: