Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 դպրոցը 50 տարեկան է
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 հիմնական դպրոցի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը:
Հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհավորել, բեղմնավոր գործունեություն և նորանոր ձեռքբերումներ է մաղթել կրթօջախի մանկավարժներին, աշակերտներին ու շրջանավարտներին՝ վստահություն հայտնելով, որ բարի ավանդույթներն այս դպրոցում շարունակական կլինեն:
Տոնական միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով, դպրոցի երգչախմբի կատարումներով, կրթօջախի առօրյայի մասին պատմող տեսանյութերով ու շնորհավորական ուղերձներով: Դպրոցի կեսդարյա հոբելյանի առիթով մի շարք ուսուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



