Ինֆանտինոն հայտարարել է Կոնֆեդերացիաների գավաթի փոխարեն նոր մրցաշար անցկացնելու մասին
СПОРТՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաստատել է, որ Կոնֆեդերացիաների Գավաթի փոխարեն կարող է նոր մրցաշար անցկացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Ինֆանտինոն նշել է, որ արդեն որոշում կա նոր մրցաշարի մասին մտածել, որը կփոխարինի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
«Ներկայիս Աշխարհի ակումբային առաջնությունը լավ մրցաշար է, սակայն այն մինչ օրս զարգացման հարցում ոչ մի ազդեցություն չի ունեցել: Պետք է տեսնենք՝ արդյոք կարող ենք նոր բան մտածել, ինչը թույլ կտա ակումբային ֆուտբոլին և կոնֆեդերացիաներին զարգանալ: Երբ ՖԻՖԱ-ն մրցաշար է անցկացնում, ապա դա պետք է յուրահատկություն ունենա: Այդ իսկ պատճառով մենք կամ նմանատիպ մրցաշար ենք կազմակերպում, կամ էլ ոչինչ չենք անում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



