Իրաքի զինվորականները գտել են ԻՊ-ի զինյալների կողմից սպանված 50 մարդու մարմին
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի զինվորականները Էլ-Հավիջա քաղաքի մոտակայքում հայտնաբերել են եղբայրական գերեզմանոց, որտեղ թաղված է եղել ոստիկանության, զինված ուժերի 50 աշխատակից: Նրանք սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Իրաքի բանակի հրամանատարությունը:
«Հայտնաբերվել են ոստիկանների և զինվորականների մարմիններ: Մոտավոր 50 մարդու մասին է խոսքը: Նրանք գլխատվել են «Իսլամական պետության» զինյալների կողմից»,-հայտնել է հրամանատարությունը:
Նշվում է, որ գտնված մարմինները զննելուց հետո իշխանություններն օրենքով նախատեսված միջոցներ կձեռնարկեն:
Իրաքի զինված ուժերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Էլ-Հավիջա քաղաքը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



