Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել է Նապոլեոնի խորտակված նավը
ЛАЙФԱվստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել են L’Inconstant նավի բեկորները, որով 1815 թվականին փախուստի է դիմել Էլբա կղզի աքսորված ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտը՝ հայտնում է Rosbalt-ը:
Նապոլեոնը Վաթեռլոոյի ճակատամարտում պարտվելուց հետո վերջնականապես զրկվել է իշխանությունից, ինչից հետո նավն ընկել է անգլիացիների ձեռքը և վերանվանվել Swiftsure: Այն օգտագործվել է Անգլիա-Ավստրալիա երթուղում և խորտակվել 1829 թվականին՝ Սիդնեյից Մավրիկիոս ուղևորվելիս: Նավը Սիդմութ հրվանդանից հյուսիս ընկած տարածքում բախվել է կորալյան խութի և խորտակվել:
Նավի բեկորները հայտնաբերել է հանրահայտ ռեժիսոր ու ստորջրյա հետազոտող Բեն Կրոպը, որն ավելի քան 60 տարի Բարիերյան Մեծ խութում զբաղվում է դայվինգով: Այստեղ նա հայտնաբերել է ավելի քան 100 խորտակված նավ:


Աղբյուրը՝ Slaq.am
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



