Կատալոնական ոստիկանության ղեկավարը համաձայնել է հեռանալ պաշտոնից
МЕЖДУНАРОДНОЕԿատալոնիայի Mossos d'Esquadra ոստիկանության ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոն, որին Իսպանիայի կառավարությունը հեռացրել էր պաշտոնից, ընդունել է իր հրաժարականը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նամակում, որը նա գրել է իր ենթականերին:
Երկրի ՆԳՆ որոշման համաձայն՝ Mossos d'Esquadra-ն այժմ կգլխավորի Ֆեռան Լոպեսը, որը նախկինում զբաղեցրել է տարածքային համակարգման գերագույն հանձնակատարի պաշտոնը, որը երկրորդն է կատալոնական ոստիկանության համակարգում:
Տրապերոն հայտնում է, որ ենթարկվում է իսպանական ղեկավարության որոշմանն ու կատալոնական ոստիկանությունը «պրոֆեսիոնալ, ժամանակակից և արդյունավետ գերատեսչություն» անվանում:
Իսպանիայի ՆԳՆ-ն պարզաբանել է, որ Տրապերոյին փոխարինել է կապված «իրավաբանական իրավիճակի հետ, որոմ նա հայտնվել է»: Տրապերոյի նկատմամբ դատական հետաքննություն է վարվում՝ կապված Կատալոնիայում ցույցերի հետ: Դատավորը որպես նախնական խափանման միջոց Տրապերոյից առգրավել է անձնագիրը և արգելել լքել երկիրը: Նա պետք է 15 օրը մեկ դատարան ներկայանա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



