Մադրիդը Պուչդեմոնին հնարավորություն կտա մասնակցել Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի կառավարությունը դեմ չէ Ժեներալիտետի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնի մասնակցությանը Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն:
Կատալոնիայի խորհրդարանն ուրբաթ ինքնավար մարզի անկախության մասին է հռչակել, որից հետո Իսպանիայի սենատը որոշում է կայացրել ցրել Կատալոնիայի խորհրդարանը և դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ անցկացնել: Մինչ այդ Կատալոնիայի ղեկավարությունը հանձնվել է Իսպանիայի փոխվարչապետին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից և կատալոնացիներին կոչ էր արել «ժողովրդավարական դիմադրություն» ցույց տալ Մադրիդին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



