Շախմատի հավաքականը հաղթեց Հունաստանի թիմին 2,5-1,5 հաշվով
СПОРТՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Եվրոպայի թիմային առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունական Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի երկրորդ տուրում Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմը մրցում էր Հունաստանի առաջին թիմի հետ: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը, ովքեր մրցում էին սպիտակ խաղաքարերով հաղթանակ տոնեցին: Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց, իսկ Հրանտ Մելքումյանը կիսեց միավորը: Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5-1,5 հաշվով:
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



