ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն 8 թեկնածու
СПОРТՖուտբոլի միազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունների համար կպայքարեն 8 թեկնածու:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում պայքարելու համար թեկնածուների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է հոկտեմբերի 26-ին: Պաշտոնական ցուցակը հրապարկվի 10 օրից:
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոն, Ասիական կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմը, ՖԻՖԱ-ի փոխնախագահ արքայազն Ալ Հուսեյնը, Հարավաֆրիկյան հանրապետության բնակարանշինության նախկին նախարար Տոկիո Սեկվալը, ՖԻՖԱ-ի նախկին աշխատակից Ժերոմ Շամպանը, Լիբերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մուսա Բիլիստը, Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Նահիդը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2016 թվականի փետրվարի 26-ին: