Թրամփն ու Աբեն պայմանավորվել են համատեղ ջանքերով դիմադրել Փհենյանին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են համատեղ ջանքերով դիմադրել Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային զարգացմանը ամերիկացի նախագահի՝ Ասիա կատարելիք այցի նախաշեմին, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարությանը:
20 րոպե տեւած հեռախոսային զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Թրամփի ապագա այցը, որի շրջանականերում նոյեմբերի 5-7-ը նա կլինի Ճապոնիայում, եւ պայմանավորվել են ամուր կապ պահպանել Հյուսիսային Կորեայի հարցի շուրջ:
Թրամփը նշել է, որ անհամբեր սպասում է իր այցին Ճապոնիա: Նա ընդգծել է, որ ոչ մի կասկած չկա Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ միության շուրջ: Կողմերը որոշել են խորացնել Հյուսիսային Կորեայի իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ իրենց քննարկումները Թրամփի այցի ժամանակ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



