Հայ հայտնիներ, ովքեր իրենց երեխաներին անվանակոչել են ոչ հայկական անուններով
ФОТОStyle.news.am-ը գրում է.
Անունը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում եւ կարող է շատ բան փոխել դրանում: Մասնագետները պնդում են, որ կյանքի ընթացքում մարդու անվան մեջ մեկ տառի փոփոխությունն անգամ կարող է ազդեցություն թողնել ինչպես լավ, այնպես էլ՝ վատ:
Մեզանում շատ են մարդիկ, ովքեր իրենց երեխաներին կոչում են ծնողների, տատիկ-պապիկների անունով, մյուսներն էլ նախընտրում են չհետեւել հնուց եկած ավանդույթին եւ առավել օրգինալ անվամբ կնքել իրենց փոքրիկներին: Այդպիսնները շատ են հատկապես հայտնի մարդկանց շրջանում:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, ովքեր իրենց երեխաներին ոչ հայկական անուններ են տվել:
Մարտին Մկրտչյան եւ Հռիփսիմե Հակոբյան զույգն իր որդուն կոչել է Լեո:

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանան իրենց դստեր համար ընտրել են Ադել անունը:

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանն իրենց առաջնեկին կոչել են Ալբերտո:

Արմինկան իր որդուն Ալեքս է անվանել:

Թինա Քեյն իր իր դստեր համար միանգամից երկու օտար անուն է ընտրել՝ Կամիլլա-էսմեռալդա:

Նունե Եսայանի դստեր անունը Էլիզաբեթ է:

Մարիամ Մելիքյանն իր նորածին դստերը Կամելիա է անվանել:

Հովհաննես Ազոյանի երկրորդ դստեր անունը Վիկտորիա է:

Լայանան իր առաջնեկին անվանել է Էլինա:

DJ Վակցինայի որդու անունը Վիկտոր է:

Իրինա Թովմասյանն իր երեք դուստրերի համար էլ ոչ հայկական անուններ է ընտրել՝ Մեգի, Ալվինա եւ Մարիա:

Նույն կերպ է վարվել նաեւ նրա քույրը՝ Լուսինե Թովմասյանը, որն իր դստերը կոչել է Արիանա:

Գոհար Հարությունյանն իր դուստրերից մեկին կոչել է Մելինե:
Ներկայացրեց՝ Շ. Շուշան



