Թիվ 8 ավտոբուսում գողությունը բացահայտվել է. 27-ամյա Ասատուրի թիրախում Կարինեի դրամապանակն էր
ОБЩЕСТВОՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 30-ին, ժամը 16.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում նա գողացել է 1960 թ. ծնված Կարինե Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման եւ բանկային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



