Հայաստանի կառավարման համակարգում 2018թ. նախատեսված է շուրջ 770 հաստիքի կրճատում
ПОЛИТИКАՀայաստանի կառավարման համակարգում նախատեսված են հաստիքների կրճատումներ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
«Կառավարման համակարգում 2018թ. հաստիքների կրճատում նախատեսվում է: Խոսքը վերաբերվում է մոտ 770 հաստիքային միավորի կրճատմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջանջուղազյանը:
Էդմոն Մարուքյանի հարցին՝ կրճատվող հաստիքների մեջ փոխմարզպետները կա՞ն, Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ պատասխանել, սակայն ԱԺ պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ կրճատվող հաստիքների մեջ փոխմարզպետների հաստիքներ չկան:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



