Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը երաժշտասերները ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին

ОБЩЕСТВО

 Կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, նրա գործունեության գնահատողներն ու ստեղծագործական ժառանգության երկրպագուներն այցելեցին Սպենդիարյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով  կոմպոզիտորի հիշատակին։

«Ալեքսանդր Սպենդիարյանն ունի հիանալի գործեր, որոնք հաճախ չեն հնչում: Իհարկե, նրա ստեղծագործությունների գագաթը «Ալմաստ» օպերան է, սակայն անկրկնելի են Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ»-ը, «Ղրիմի էսքիզներ»-ը,  վոկալ-գործիքային ստեղծագործությունները, ռոմանսները:

Նա ժամանակի ամենակրթված մտավորականներից էր, ով Թամանյանի, Սարյանի   և այլ մեծերի հետ նշանակալի դեր խաղաց հայ մշակույթի զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը:

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի խոսքով` Սպենդիարյանը մեր մշակույթի հիմնաքարերից է:

«Գնահատելի է, որ տարբեր մշակութային օղակները, հատկապես կոմպոզիտորի տուն-թանգարանը անում են ամեն հնարավորը նրա թանկարժեք ժառանգության հանրահռչակման համար: Ուրախ եմ, որ 2006-ին ինձ հաջողվեց համախմբել օպերային թատրոնի լավագույն մեներգիչներին և ձայնագրել սկավառակ, որում ընդգրկված են Սպենդիարյանի տասից ավելի ռոմանսները»,-ընդգծեց Սարգսյանը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ բոլորս գիտենք` Սպենդիարյանը բարձրակարգ կոմպոզիտոր էր, բայց  իր համար շատ կարևոր է նաև Սպենդիարյանի մարդկային կերպարը: «Նա իր գործի նվիրյալն էր, ով, չմտածելով իր անձի մասին, աշխատել է, կատարելագործվել և հսկայական ժառանգություն թողել հայ երաժշտարվեստում»,-շեշտեց Սաթյանը:

Ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ պատանի սպենդիարյանականների՝ Ալ.Սպենդիարյանի անվ.երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների, երդման արարողությունը։

Հանդիսավոր միջոցառումից հետո Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում ներկայացվեցին տարբեր տարիքի այցելուների համար նախատեսված երկու՝ «Բացահայտիր Սպենդիարյանին» և «Ես բեմանկարիչ» վիրտուալ խաղերը, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում: Խաղերը նախագծել և իրականացրել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը` համագործակցելով «Ինտերակտիվ վորդ» ընկերության հետ:

Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, ով դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել: 1890-ին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա:

Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում:

Դեռ մանկության տարիներից նրան ծանոթ էր Ղրիմի ազգային երաժշտական ոճը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտականնվագախմբեր, հիմնել է տասնյակ երաժշտական դպրոցներ, մշակել է բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ: 

Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: 

1924 թվականին հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի Գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչությանհիմնադրման աշխատանքներին: 

Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում ստեղծել է այնպիսի հրաշալի գործեր, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները:

Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: 

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами