ՀՀ Նախագահն այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա
ПОЛИТИКА ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ այցելել է կրթական այդ հաստատություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացել ուսումնառության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ համակարգչային լաբորատորիաներին և արդիականացված գրադարանին:
Բուհի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի զարգացման հետագա ծրագրերն ու հեռանկարները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



