Ереван, 14.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանի նկատմամբ փոխվել է միջազգային հանրության վերաբերմունքը, որը պետք է օգտագործել. Ռուբեն Շուգարյան

МЕЖДУНАРОДНОЕ

 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության  շուրջ տարվող բանակցային գործընթացի, Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան (1993-1999թթ.), 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ:

-Պրն Շուգարյա՛նձեր նախկին հարցազրույցներից մեկում շեշտել էիքոր Հայաստանը պետք է փոխի իրդիրքորոշումըմարտավարությունը եւ ներկայացնի աշխարհին ոչ թե այնինչ կատարվեցայլ այնթե «ինչպես» կատարվեցԽոսքըմասնավորապեսապրիլյան պատերազմի մասին էրորից շուրջ մեկուկես տարի է անցելԸստ Ձեզ՝ դա ստացվե՞լ է,  մենք ճիշտ ճանապարհի՞ն ենք:

-Ասելով մարտավարության փոփոխություն՝ ես նկատի ունեի, որ պետք է նոր երանգներ տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Խնդիրն  այն է, որ իրոք 2016 թվականի ապրիլից հետո  իրավիճակը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում փոխվեց: Իհարկե, մինչ այդ էլ էր սկսել փոխվել գլոբալ մարտահրավերների եւ հակամարտությունների համատեքստում, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ մենք նոր, մի հետաքրքիր երեւույթ տեսանք:  Այդ ժամանակահատվածում միջազգային հանրությանը փորձում էինք համոզել, որ Ադրբեջանն էր միակ մեղավորը, եւ հենց այդպես էլ կար, քանի որ Ադրբեջանը սկսեց հարձակումը, սակայն դա այդքան մեծ նշանակություն կամ ազդեցություն չէր ունենում, որքան այն, երբ սկսեցինք տեսնել ու զուգահեռներ ցուցադրել Ադրբեջանի եւ իսլամական պետության գործելաոճերի միջեւ, այսինքն՝ այն, ինչ նրանք անում էին ռազմագերիների հետ, թե ինչպես էին փորձում դա ներկայացնել սեփական ժողովրդին: Եվ միայն այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը տեսավ այդ անընդունելի ռազմական հանցագործությունների ամբողջ ցանկը՝ փաստերով, այդ ժամանակ փոխեց վերաբերմունքը եւ մտահոգությունը այս հարցի շուրջ: Ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ցույց տվեց, թե իրականում ինչ է կատարվում, եւ ինչ մակարդակով է քարոզվում բռնությունը Ադրբեջանում: Նույնիսկ Մերձավոր Արեւելքում, նախկին Խորհրդային միության անդամ այլ երկրների հակամարտությունները տարբերվում են նրանով, որ ժողովուրդներն այդ վիճակում կարողանում են համատեղ գոյատեւել, ապրել, իսկ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հայ ժողովրդի հետ կողք կողքի ապրելը հնարավոր չլինի: Կարծում եմ՝ Ղարաբաղի հասարակությունը շատ ավելի բաց  է, քան շատ երկրներում: Եթե համեմատենք Ադրբեջանի կառավարման համակարգը, այնտեղ տիրող իրավիճակը, կտեսնեք, թե ինչ մեծ տարբերություն կա: Հենց նաեւ դա է անհրաժեշտ ներկայացնել միջազգային հանրությանը:

-Պատերազմին հաջորդեցին մի շարք բարձրաստիճան հանդիպումներ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ՎիեննայումՍանկտ Պետերբուրգումվերջերս էլ եւս մեկըտեղի ունեցավԺնեւում հոկտեմբերի 16-ին հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:  Հանդիպման նախորդող ժամանակահատվածում կարծես ինչ-որ  լավատեսականտրամադրվածություն կարսակայն դա արագ ի չիք դարձավորովհետեւ հանդիպումից առաջ եւ հետո կրկին աճեց սահմանային լարվածությունըեղան կրակոցներընդհուպ զոհերԱյսպարագայում ինչպե՞ս կարելի է ակնկալել խաղաղ ճանապարհով հակամարտության հանգուցալուծումմի բանորին որեւէ այլընտրանք համանախագահները չեն տեսնում եւմշտապես  դա բարձրաձայնում ենԻնչքանո՞վ են այս հանդիպումներն արդյունավետ՝ ըստ Ձեզ:

- Ամեն դեպքում, այդ հանդիպումներն անհրաժեշտ են:  Ես դրա համար եմ ասում, որ ոչ թե խնդիրը քաղաքականությունը 180 աստիճանով փոխելն է, այլ այն  որոշ դեպքերում լրամշակելը: Իսկ այստեղ միանշանակ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի որ դա է միակ ինստիտուտը, որը թույլ է տալիս հարցը պահել վերահսկողության տակ, եւ կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ դա թույլ է տալիս հարցի լուծմանն ուղղված բանակցությունները պահել միջազգային շրջանակներում: Ունենք երեք համանախագահ, որոնք բոլորն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ են: Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է նոր մոտեցում  որդեգրել, եւ այդ մոտեցումը  հումանիտար, մարդու իրավունքների ոլորտում եմ տեսնում, այսինքն՝ ոչ միայն այդ ավանդական սկզբունքների համատեղման՝  տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի, այլ մի նոր միջազգային նորմի, այն է՝ անջատում, ճանաչում եւ ինքնիշխանություն հանուն փրկության, որն առաջին անգամ Կոսովոյում է կիրառվել:  Դա մարդկային խղճի միջազգայնացման մասին է, եւ ապրիլյան պատերազմից  հետո հենց դրա մասին պետք է խոսել եւ ակնկալել, որ միջազգային հանրությունում այն արձագանք կգտնի:

-Իսկ այս տարիների ընթացքում արդյո՞ք այս հարցը չի բարձրաձայնվել մեր կողմից:

-Ինչպես արդեն նշեցի, ղարաբաղյան հակամարտությունը մյուս բոլոր հակամարտություններից տարբերվում է նրանով, որ այստեղ կա բացարձակ անհամատեղելիություն եւ ատելություն: Եթե վերցնենք օրինակ՝ օսերի ու վրացիների դեպքը, կտեսնենք, որ այդ մարդիկ նույնիսկ թեժ հակամարտության պայմաններում շատ հանգիստ կարող են նույն տեղում իրար կողքի ապրել: Այնտեղ հակամարտությունը քաղաքական բնույթ է կրում, որը չլուծվելու դեպքում, իհարկե, կարող են լինել  անցանկալի զարգացումներ, սակայն ոչ այնպես, ինչպես եղավ  ապրիլին Ադրբեջանի կողմից: Մինչ այդ՝ ատելությունը արտահայտվում էր ավելի ոչ մասսայական մակարդակով, հիշենք՝ օրինակ Ռամիլ Սաֆարովի դեպքը, որտեղ ես ուզում եմ խոսել ոչ թե հենց դեպքի, այլ Ալիեւի եւ Ադրբեջանի իշխանությունների արձագանքի մասին: Նրանք հերոսացրին Սաֆարովին, եկեք նույնիսկ ամենաանհավանական համեմատությունը տանենք մեր հարեւան մյուս պետության՝ Թուրքիայի հետ, որտեղ Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավոր մարդիկ  դուրս եկան հրապարակ պաստառներով, որոնց վրա գրված էին՝ «Մենք Հրանտ Դինքն ենք», մի րոպե պարզապես պատկերացրեք՝ եթե այդ սպանությունը լիներ Ադրբեջանում, երեւի հանցագործը նույն կերպ կպարգեւատրվեր: Ադրբեջանը սեփական ժողովրդին մատուցեց մի գործելաոճ, որտեղ խրախուսվում էր բռնություն, քարանձավային մտածողություն: Հիշենք նաեւ Ալիեւի հայտարարությունը դրանից երկու տարի առաջ այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման դեպքում կրակ է բացելու քաղաքացիական ինքնաթիռների վրա: Դա արվել էր երկրի նախագահի մակարդակով, եւ ես նշեցի ընդամենը երկու դեպք, սակայն երրորդը՝ ապրիլյան պատերազմն արդեն արտահայտվում էր համապետական մակարդակով: Այդ սկզբունքների մասին խոսվում էր իհարկե, սակայն ոչ այդքան համակարգված, իսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում այս մասին բարձրաձայնվեց ՀՀ նախագահի մակարդակով: Նա խոսեց Ադրբեջանում մարդու իրավունքների մակարդակի, Ղարաբաղի հետ տարբերության  եւ նաեւ այն մասին, որ Ադրբեջանում քարոզվող ատելությունը եւ վայրագությունները դառնում են պետական քաղաքականություն, որը փակում է բոլոր ճանապարհները: Ստացվում է, որ նախագահը խոսեց վերը նշված սկզբունքների մասին առանց դրանց անունը տալու: Նա խոսում էր ղարաբաղյան հարցի մասին՝ այն տեղափոխելով հումանիտար, մարդու իրավունքների ոլորտ: Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, սրբագրվում է եւ ինչ-որ տեղ հարմարեցվում է նոր իրավիճակին:

 -Բազմիցս բարձրացվել է Արցախին բանակցությունների սեղանի շուրջ բերելու անհրաժեշտության հարցըԱրդյո՞ք Արցախի ներգրավվածությունն ինչ-որ հարց կլուծեր այնպարագայումերբ բանակցությունների առաջընթացը խոչընդոտող հիմնական գործոններից մեկն այն էոր Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նախկինում ձեռքբերվածպայմանավորվածությունները՝ ուղղված կողմերի միջեւ վստահության ձեւավորմանըշփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը:  Ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցիվերաբերյալ

-Ղարաբաղի մասնակցությունն, իհարկե, անհրաժեշտ է եւ հիմնականում այն փուլում, երբ հստակեցվելու են կարգավիճակին  վերաբերող հարցերը: Առանց Ղարաբաղի մասնակցության այս հարցը չի կարող լուծվել, եւ ես կարծում եմ, մեր որ նախորդ տարիների քաղաքականության հիմնական բացթողումներից էր այն, որ 90-ականների վերջին Ղարաբաղը բանակցություններից դուրս մնաց, իսկ ամենամեծ նվաճումներից մեկն այն էր, 1994 թվականին ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Բուդապեշտում այն ճանաչվեց հակամարտության կողմ եւ մասնակցեց բանակցություններին: Այնուամենայնիվ, եկեք լինենք իրատես.  այսօր մենք մեր ուշադրությունը պետք է իրականում պահենք այդ նոր մոտեցումների զարգացման վրա:  Եթե  մեր ամբողջ ուժերը կենտրոնացնենք այն հարցի վրա, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, դա այդքան մեծ արդյունքների չի բերի: Դա ցանկալի է եւ անհրաժեշտ է, սակայն ըստ իս՝ հաջորդ փուլում: Ղարաբաղի մասնակցությունը, իրականում պետք է լիներ անմիջապես ապրիլյան պատերազմից հետո, այդ պահը կորցրինք: Այստեղ լավագույն, վառ օրինակն այն էր, որ Ղարաբաղի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը եթեր դուրս եկավ Ադրբեջանի արտգործնախարարի հետ CNN-ով, ինչը չափազանց մեծ ազդեցություն թողեց: Պարզ երեւում էին հակամարտության երկու ուղիղ կողմերը՝ Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Դա լավ նախադրյալ էր Ղարաբաղի իշխանությունների համար բանակցային գործընթաց վերադառնալու հարցում:

-Խոսեցիք Ադրբեջանի ռազմական հանցագործություններիիսլամական պետության գործելաոճի հետ նմանության մասին:  Անդրադառնալովմասնավորապեսապրիլյան պատերազմիժամանակ Ադրբեջանի կողմից Պաշտպանության բանակիխաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններինորոնց վերաբերյալ Արցախի մարդու իրավունքներիպաշտպանի գրասենյակը մանրամասն զեկույցներ է ներկայացրելինչպե՞ս կգնահատեք այս ուղղությամբ միջազգային հարթակում տարվող աշխատանքները:

-Շատ բարձր եմ գնահատում հատկապես Արցախի նոր ՄԻՊ-ի  աշխատանքը, որը, իմ կարծիքով, ուղղված է ոչ միայն ներսի խնդիրերին, այլեւ միջազգային ասպարեզին՝ անելով ճիշտ շեշտադրումներ՝ կապված  ռազմական հանցագործությունների ոլորտում Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների հետ: Կարծում եմ՝ արդեն իսկ մեծ արդյունքի է հասել եւ ճիշտ  ուղու վրա է եւ ոչ միայն Արցախի ՄԻՊ-ը: Այստեղ կցանկանամ նշել նախորդ տարվա ապրիլից հետո այստեղ ԱՄՆ դիվանագետների, դեսպանների կատարած աշխատանքը:  Նրանք կարողացան ուշադրություն սեւեռել հենց այդ հարցի վրա, որովհետեւ երբ մենք փորձեցինք գործել մեր ավանդական սխեմաներով, այսինքն՝ ինչպես ենք արձագանքում Ադրբեջանի ագրեսիային,  խոսում ենք նույն պատճառների, նույն տրամաբանության մասին, սրան միջազգային հանրությունն արդեն սովոր է, նման երեւույթներ ամեն օր կատարվում են ինչ-որ տարածաշրջանում: Եվ այս դեպքում արձագանքը սովորաբար չի լինում այն, ինչ մենք են ակնկալում, սակայն մերոնք խոսեցին ռազմական հանցագործությունների մասին՝ արդեն փաստերով, եւ հասան մեծ փոփոխությունների: Միջազգային հանրությունն ունի իր տեմպերը. մենք միշտ բողոքում ենք, որ  շատ դանդաղ է արձագանքում, եւ  ճիշտ ենք անում, բայց այն, որ Ադրբեջանի նկատմամբ փոխվել է եւ փոխվում է վերաբերմունք, դա փաստ է, եւ մենք այս վերաբերմունքը կարող ենք օգտագործել:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»