Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը պետք է լուրջ համագործակցություն սկսի Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ. Արա Պապյան

МЕЖДУНАРОДНОЕ

Հայաստանը պետք է սկսի հարաբերություններ զարգացնել տարածաշրջանում իր երկու հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ: Պետք է հարաբերություններ հաստատել այդ երկրների այն մարդկանց խմբերի հետ, որոնց շահերը համընկնում են մեր շահերի հետ: Տեսակետը`«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանինն է:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացած քննարկման ժամանակ Պապյանը շեշտեց, որ Ադրբեջանում դա կարելի է կատարել հեշտությամբ, քանի որ այդ երկիրը միատարր չէ, եւ հնարավոր է համագործակցություն իրականացնել ինչպես իրանախոս, այնպես էլ կովկասյան բնակչության հետ:

«Համագործակցությունը տարբեր հասարակական կազմակերպությունների միջեւ առկա է, սակայն այդ համագործակցությունը կարող է զարգանալ, եթե լինի պետական լուրջ աջակցություն»,- ասաց Պապյանը` հավելելով, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները հիմնականում կազմում են ադրբեջանական բանակի միջին օղակը եւ հիմնականում ծառայում են ԼՂ-ի հետ շփման գծում: Ըստ Պապյանի, Ադրեջանում ազգային փոքրամասնություններն ավելի շատ են, քան ներկայացվում է  պաշտոնական փաստաթղթերում: Եթե ադրբեջանական ծառայությունների ներկայացմամբ թալիշների թիվը 200.000 է, ապա ա մերիկյան վերլուծությունները խոսում են ավելի քան մեկուկես միլիոն թալիշների մասին: «Ադրբեջանը չունի նախադրյալներ Հայաստանում նման գործընթաց ծավալելու համար, քանի որ Հայաստանն ազգային փոքրամասնությունների հետ խնդիր չունի: Մեր երկրում ամենամեծ համայնքը կազմում են եզդիները, որոնք իրենց լավ են զգում այստեղ, եւ նրանց դժվարությունները պայմանավորված են մեր երկրի դժվարություններով: Նրանք Հայաստանում ճնշված չեն»,- ասաց Պապյանը` հավելելով, որ Թուրքիայում Հայաստանը կարող է նման հարաբերություններ ձեւավորել ալավիների հետ, ովքեր հիմնականÕ �ւմ բնակվում են Դերսիմում եւ մեծ հարգանք ունեն հայերի հանդեպ:

«Նրանք մեծ հանրույթ են` ավելի քան 15 միլիոն: Ապրում են համախումբ: Մենք հասարակական եւ գիտական մակարդակով հարաբերություններ ծավալում ենք, սակայն լավ կլիներ, որ այդ հարաբերությունները լինեին ավելի ամուր»,- ասաց Պապյանը` հավելելով, որ, օրինակ, թալիշական ռադիոյով հայկական կողմը կարող էր եթերաժամ գնել եւ հաղորդումներ վարել: «Եթե այսօր 10 տանկ ենք գնում, ապա 11-րդ տանկի գումարը կարելի է տալ նման գործողությունների համար»,- ասաց Պապյանը: Նրա այս խոսքերի հետ համամիտ չէ իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա գնահատմամբ` Պապյանի ներկայացրածն ավելի շատ ռոմանտիզմ է հիշեցնում: «Երբեմն ինչ-որ գործընթացի մեջ մտնելը պետք է բազմակողմանի ուսումնասիրել, որպեսզի մեր գործողություններով չվնասենք: Հետեւաբար, այս պարագայում, շատ ավել նախընտրելի է տանկ գնելը, քան գործողությունների դիմել, որոնց հետեւանքներին մենք տեղյակ չենք»,- ասաց Ոսկանյանը: Արա Պապյանը շեշտում է, որ հայերը կարող են համագործակցել նաեւ քրդերի հետ: Նա վստահ է, որ մոտ ապագայում քրդերը կարող են ստանալ անկախություն եւ կազմել պետություն, հետեւաբար Հայաստանը պետք է մտածի նրանց հետ համագործակցության մասին:

Պապյանի այս տեսակետի հետ համամիտ չէր նաեւ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա գնահատմամբ` Թուրքիայի եւ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Պապյանի դրույթներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Նա հիշեցրեց, որ Թուրքիայում ապրող քրդերից շատերն իրենց ձայնը տվել են  իշխող «Արդարություն եւ զարգացում« կուսակցությանը, եւ ինքն առաջիկայում չի տեսնում հիմքեր, որ քրդերի հետ կապված` Պապյանի կանխատեսումները կարող են իրականություն դառնալ:  

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян