Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեր շուկան կբացվի եվրոպացիների առջև, բայց նրանց շուկա մենք չենք կարող մտնել

ИНТЕРВЬЮ

Past.am-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ.

– Տիկին Թադևոսյան, մեկ տարուց ավելի է, ինչ մեր երկիրն ունեցավ նոր վարչապետ, նաև՝ մասամբ նոր կառավարություն: Դուք տեսնո՞ւմ եք այն արդյունքը, ինչը պետք է լիներ այս ժամանակահատվածում:

– Երբ վարչապետը նշանակվեց, ես այն ժամանակ ասացի, որ Սերժ Սարգսյանի միանձնյա իշխանության պարագայում որևէ վարչապետ, որևէ Ազգային Ժողով ու կառավարություն ոչինչ անել չեն կարող: Սա միանշանակ է, ու չի կարելի որևէ մեկի մեղքը փնտրել այս հարցում: Իշխանությունը մոնոպոլացված է Սերժ Սարգսյանի կողմից և ծառայում է Սերժ Սարգսյանին:

– Բայց նույն այդ մարդիկ ինչո՞ւ են խոստանում այլ բան: Այն դեպքում, երբ իրենք էլ պետք է իմանան, որ նման պարագայում ոչինչ անել հնարավոր չէ:

– Երբ գալիս էին իրենց պաշտոնները գրավելու, հավանաբար լավ չէին պատկերացնում, թե ինչի են հանդիպելու: Աշխատանքի ընթացքում արդեն տեսան, թե ինչն ինչոց է: Պատահական չէ, որ վերջին ժամանակներս ավելի զգուշավոր են խոստումների առումով:

Համենայն դեպս, պաշտոնը երևի քաղցր բան է, և մարդիկ, աթոռը զբաղեցնելիս, մտածում են, որ հրաշքներ կարող են գործել: Եվ երբ հանդիպում են կարծր իրականությանը, եթե սթափվում են՝ լավ է, իսկ եթե չեն սթափվում, ուրեմն ռոմանտիկ են:

– Բավականին բարեփոխումների մասին խոսեցին, նաև շատ ոլորտներում իրականություն դարձրեցին դրանք: Տեղի՞ն փոփոխություններ էին. մատը դրվե՞ց մեր տնտեսության ցավոտ կետերի վրա:

– Իհարկե, ոչ: Մեր տնտեսության պրոբլեմը կառավարության կառուցվածքի կամ աշխատանքային ոճի մեջ չէ: Այնպես որ, եղած փոփոխությունները չէին կարող շոշափելի արդյունք տալ և ազդեցություն ունենալ սոցիալական և տնտեսական կյանքի վրա:

Այնպիսի փոփոխություններ պետք է լինեին, որոնք կնվազեցնեին կամ կդադարեցնեին արտագաղթը: Ինձ համար դա կլիներ ձեռքբերումը: Որովհետև պետության մեջ ամենակարևոր դերակատարությունն ունի մարդը: Եթե մարդը փախչում է իր բնօրրանից, կնշանակի նա այնտեղ ապրելու հեռանկար չի տեսնում:

Իսկ մնացած տեխնիկական բնույթի փոփոխություններն իրենցից արժեք չեն ներկայացնում, ու ես կարծում եմ, որ դա հասկանում են նաև իրենք՝ կառավարության անդամները:

Տեսեք՝ աշխատատեղերի կրճատումը դարձել է զանգվածային: Եկող տարի բուհերում, ընդհանրապես՝ կրթության ոլորտում, կրկին սպասվում են կրճատումներ: Ինչո՞ւ. պատճառն այն է, որ եղած ներուժն ավելին է, քան սովորողների թիվն է: Իսկ ո՞ւր են այդ սովորողները. նրանք արտագաղթել են:

– Իսկ ԵՏՄ–ի հնարավորությունները մենք կարողացա՞նք ճիշտ օգտագործել: Արդյունքների վերաբերյալ ներկայացվող ցուցանիշները ռեա՞լ են ձեզ համար:

– Ես ինքս միջազգային տնտեսագիտության մասնագետ եմ ու իմ մասնագիտական տեսանկյունից եմ այդ կառույցին նայում: ԵՏՄ–ին անդամակցումը ես չեմ դիտարկում որպես հնարավորություն երկրի տնտեսության զարգացման համար: ԵՏՄ անդամակցող մյուս երկրներն էլ այդ համագործակցությունից չեն շահել:

ԵՏՄ–ն հապճեպ ստեղծված տարածաշրջանային տնտեսական խմբավորում է, որտեղ հաշվի չի առնված երկրների տնտեսական զարգացման մակարդակը: Իսկ նման համագործակցությունը լինում է արդյունավետ, երբ մասնակից երկրները տնտեսապես զարգացած են, ունեն մասնագիտացման բարձր մակարդակ , հետևաբար՝ ասելիք ունեն միմյանց:

Այնպես որ, հումք արտահանող հինգ երկրների համագործակցությունը չէր կարող արդյունավետ լինել: Եվ նման սպասումներ ես երբեք չեմ ունեցել:

– Եթե ստորագրվի ԵՄ–Հայաստան համաձայնագիրը, մեր տնտեսությունը կկարողանա՞ շնչել, թթվածին կհասնի՞ նրան:

– Մինչև որևէ պետության կամ որևէ համագործակցության հետ հույս կապելը, պետք է մենք մեր ներքին հարցերը կարգավորենք: Երբ քո ընտանիքը գտնվում է չքավորության մեջ, ապա հարևանի հետ լավ կամ վատ լինելն ի՞նչ է տալիս քեզ: Հարևանը մի կտոր, ասենք, հաց է տալիս, և այդ օրը քեզ փրկում է սովից, բայց հո միշտ քեզ հաց չի՞ տալու, որ գոյությունդ պահես:

Մանավանդ՝ Եվրամիության հետ կնքվելիք Համապարփակ և համակողմանի համաձայնագիրը: Այն ընդամենը կանոնների ժողովածու է, ընդամենը՝ բարի ցանկությունների ժողովածու:

Եվրամիության հետ վաղուց ենք համագործակցում: Գուցե ժամանակին ավելի ակտիվ ենք համագործակցել, քան հիմա: Այնպես որ, ի՞նչ է փոխվելու մեր կյանքում համաձայնագրի ստորագրումից: Կարող եմ ասել՝ ոչի՛նչ: «Բարելավել», «աջակցել», «մեծացնել» բառերը որևէ բան չեն կարող տալ:

Անգամ ազատ առևտրի առումով համագործակցությունը կամ որ նույնն է՝ ազատ առևտրային համաձայնագրի կնքման առումով կրկին կասկածելի է արդյունքը: Մեր շուկան կբացվի նրանց առջև, բայց իրենց շուկա մենք չենք կարող մտնել: Որովհետև մեր ապրանքները բարձրորակ չեն, չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին, կպահանջվեն նաև տարբեր տեսակի սերտիֆիկատներ և այլն, և այլն:

Գոհար Սարդարյան

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности