Շախմատի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանն է
СПОРТՇախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը վերսկսվում է: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ: Կանանց թիմի մրցակիցը Հունգարիան է:
5 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց թիմը ունի 8 միավոր և կիսում է 2-5 տեղերը: Առաջին տեղում Խորվաթիայի ընտրանին է 9 միավորով:
Կանանց ընտրանին 13-րդ տեղում է և ունի միայն 6 միավոր: Այստեղ առաջատարը Ռուսաստանն է` 10 միավորով:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



