«Բանանց»-ի մանկապատանեկան թիմերը կաշխատեն իսպանացի մասնագետների համընդհանուր համակարգով
СПОРТԵրևանի «Բանանց» մարզահամալիրի դահլիճում տեղի է ունեցել ժողով-խորհրդակցություն, որի ընթացքում ակումբի ակադեմիայի մարզիչներին ներկայացվել է ակադեմիայի նոր գլխավոր մարզիչն ու համակարգողը, ինչպես նաև նոր աշխատանքի սկզբունքները: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի պաշտոնական կայքից:
Ակադեմիայի աշխատանքներն այսուհետ գլխավորելու և համակարգելու է 36-ամյա իսպանացի մասնագետ Կառլոս Լուենգո Պենյան՝ իսպանացի Խոակին Գարսիա Էռերայի հետ միասին: Երկուսն էլ Իսպանաիայում նմանատիպ աշխատանքի փորձ ունեն:
Ժողովի ընթացքում «Բանանցի» մանկապատանեկան թիմերի մարզիչներին ողջունել և համատեղ արդյունավետ աշխատանքի հույս են հայտնել «Բանանցի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն և գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն:
Այսպիսով, «Բանանց»-ի մանկապատանեկան բոլոր թիմերը կաշխատեն իսպանացի մասնագետների կողմից համակարգվող նոր՝ համընդհանուր համակարգով, որի նպատակն է պրոֆեսիոնալ հիմքերի վրա դրված ուսուցման արդյուքնում լավ ֆուտբոլիստներ պատրաստելը: