Ղրիմում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, ևս 10 հոգի հոսպիտալացվել են
ОБЩЕСТВОՂրիմում՝ Կերչ քաղաք տանող ավտոճանապարհին, ճակատ-ճակատի են բախվել ВАЗ-2105-ն ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է Ղրիմի ՆԳՆ կայքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Գլազովկա գյուղի վարչական տարածքում մեծ արագությամբ ընթացող ВАЗ-2105 ավտոմեքենան վազանցից հետո դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել դիմացից ընթացող Hyundai-ին: Բախման հետևանքով 05-ի մանկահասակ ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ վարորդն ու ևս 4 ուղևոր հոսպիտալացվել են : Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են նաև Hyundai-ի վարորդն ու 4 ուղևորները, որոնց թվում նույնպես կան 2 երեխաներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



