Իտալացի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն ավարտել է կարիերան
СПОРТԻտալացի լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Իմ ժամանակը «Նյու Յորք Սիթիիում» մոտենում է ավարտին, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ մի քանի բան ասել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին` ջերմության և աջակցության համար: Ավարտին է մոտենում նաև իմ ֆուտբոլային կարիերան
Շնորհակալություն երկրպագուներին, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են ակումբի հետ»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը «Նյու-Յորք Սիթիին» է միացել 2015 թվականի ամռանը:
Աշխարհի 2006 թվականի չեմպիոնի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականի դեկտեմբերը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



