Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Չելսիի» հետ խաղում
СПОРТՊրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»: Խաղի միակ գոլը խփել է «ազնվականների» հարձակվող Ալվարո Մորատան:
ՄՅՈւ-ի կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին:
«Whoscored.com»-ը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականն այդ խաղում:
Կիսապաշտպանը մրցակցի դարպասին հարված չի կատարել: Վերջինիս փոխանցումների ճշտգրտությունը 94,7 % է: Մխիթարյանը խախտել է կանոնները 1 անգամ: Նրա դեմ պայքարում կանոնները խախտվել է մեկ անգամ:
Հայ ֆուտբոլիստը ստացել է 6,36 գնահատականը:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



