Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարարի հետ
ОБЩЕСТВОՆոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլիկինի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախարար Էլկինը նշել է, որ լավ հիշողություններ է պահպանում Հայաստան իր բազմաթիվ այցելություններից և ուրախ է Երուսաղեմում ողջունել Էդվարդ Նաբանդյանին։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել միջպետական կապերի ամրապնդման համար:
Էդվարդ Նալբանդյանը և Զեև Էլկինը անդրադարձել են Իսրայելում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը, Հայաստանում հրեական համայնքի գործունեությանը վերաբերող հարցերին։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



