Բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 33.3 մլրդ դրամ և 33.1 մլն դոլար
ЭКОНОМИКАԱրտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 66 մլն 871 հազար 196 դոլար 477.79 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 63 մլն 56 հազար 736 դոլար 480.1 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5 մլն 650 հազար դոլար 480.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 638 հազար 965 դոլարի առք եւ վաճառք 479.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4 մլն 706 հազար 887 եվրո 522.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8 մլն 897 հազար 444 եվրո 528.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 657 մլն 677 հազար 171 ռուբլի 9.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 213 մլն 999 հազար 184 ռուբլի 9.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Մայիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.1 մլն ԱՄՆ դոլար: