Ոստիկանները հետաքննում են նախկին ամուսնու քրոջ կողմից կնոջ պայուսակը գողանալու դեպքը
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, 1955 թ. ծնված Անգին Ա.-ից հաղորդում է ստացել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, նախկին ամուսնու քույրը՝ 1961 թ. ծնված Մարիետա Մ.-ն, Ավան Առինջի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջարանի պատուհանագոգից բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 5.000 եվրո, նույնականացման և բժշկական ապահովագրության քարտ ու դիմել փախուստի:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մարիետա Մ.-ն ժամը 15.10-ին նշված շենքի բակից բերման է ենթարկվել բաժանմունք և տվել բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



