Ереван, 24.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին

ПОЛИТИКА

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, որի արդյունքում վերջին տարիներին բավականաչափ առաջընթաց է արձանագրվել մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ոլորտներում, բխում է Հայաստանի շահերից: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ևս իր դրական նպաստն է բերել համաեվրոպական այդ կարևոր կառույցի զարգացմանն ու ամրապնդմանը՝ մշտապես հավատարիմ մնալով ԵԽ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների պատշաճ իրականացմանը: ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպումները, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, մշտապես անցնում են բաց և կառուցողական մթնոլորտում, որն օգնում է աշխատանքները տանել ճիշտ ուղղությամբ և ունենալ դրական արդյունքներ: Նախագահը նկատել է, որ համազեկուցողների այցը համընկել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային բարեփոխումների կարևոր շրջափուլի հետ, որն աննախադեպ է թե՛ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության աճի և թե՛ ընտրություններին հաջորդած հասարակական կոնսենսուսի ձևավորման տեսանկյունից, ինչն էլ արժանացել է միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ պատվիրակության դրական գնահատականին: 

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը: Նկատի առնելով, որ համազեկուցողի պաշտոնում սա Ալան Միլի վերջին այցն է Հայաստան, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը, որը եղել է կառուցողական և ի նպաստ առկա խնդիրների արդյունավետ լուծման:

Համազեկուցողները գոհունակությամբ են արձանագրել այն փոփոխությունները, որ նկատել են Հայաստան իրենց հերթական այցի ընթացքում: Նրանք դրվատանքով են խոսել սիրիահայ փախստականներին իրենց նախնիների պատմական հայրենիքում՝ Հայաստանում ընդունելու և զգալի աջակցություն ցուցաբերելու մասին, նշելով, որ դա լավ օրինակ կարող է հանդիսանալ նաև աշխարհի այլ պետությունների և ժողովուրդների համար: Համազեկուցողները շնորհավորել են Հանրապետության Նախագահին երկրում նկատելի առաջընթացի կապակցությամբ և նշել, որ ԵԽ-ի կողմից գնահատելի է եղել պետական կառավարման կիսանախագահական համակարգից ավելի ժողովրդավարական՝ խորհրդարանական համակարգին անցնելու Հայաստանի քայլը, ինչպես նաև այն հետևողականությունը, որ երկիրը ցուցաբերում է սահմանադրական փոփոխություններից բխող բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին հույս են հայտնել, որ Հայաստանում այսուհետ ևս լավագույն ջանքը կներդրվի ամրապնդելու ժողովրդավարությունը և Հայաստանի դիրքերն աշխարհում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին:
http://armenpress.am/arm/news/911653/

Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas Market