Շղթայական վթար-վրաերթ Երեւանում. վարորդները մնացել են մեքենաների արանքում
ОБЩЕСТВОԵրեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտ, Peugeօt մակնիշի 195 UL 61 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 CN 997 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ Opel մակնիշի 35 MG 949 համարանիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Opel-ների վարորդները վրաերթի են ենթարկվել՝ մնալով մեքենաների արանքում, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – Титов
5
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...



