Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ապօրինի կրպակների և տաղավարների համար տուգանքները կտրուկ բարձրացնելու առաջարկը հարուցեց Արփինե Հովհաննիսյանի դժգոհությունը

ОБЩЕСТВО

 Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց   Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը, որով առաջարկվում է բարձրացնել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրման, ինչպես նաև կրպակների, տաղավարների և ապօրինի այլ կառույցների տեղադրման տուգանքի չափերը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումն առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրապատիկի չափով: «Առաջարկում ենք սահմանել, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով ութսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց փոխնախարարը:

Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկները ներկայացրեց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Գործող օրենսդրությամբ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության կրպակների, տաղավարների և ապօրինի այլ կառույցների տեղադրումը տուգանք է առաջացնում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` 10 հազար դրամ, հիմա բարձրացրել եք միջպետական նշանակության ճանապարհների մասով հարյուրհիսունապատիկ` 150 հազար դրամ, իսկ մարզային կամ հանրապետական նշանակության ճանապարհների մասով` հարյուրապատիկ` 100 հազար դրամ: Ես ցանկանում եմ հասկանալ, թե ի՞նչ հիմնավորմամբ է այսպիսի թռիչքային բարձրացում նախատեսվում: Ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե ինչ-որ կոնկրետ չափանիշային հիմնավորման բարձրացման մասին,` չգիտեմ ինչ նպատակ հետապնդելով: Կբացատրեք` ինչի համար հարյուրհիսունապատիկ: Ինձ մոտ տպավորություն է, որ այս փոփոխություններն առաջարկվում են պարզապես սանկցիաները բարձրացնելու համար: Ու չեմ հասկանում, թե ինչպես է ընտրվել այդ թռիչքաձև շեմը: Այսինքն, ստացվում է, որ պետք է ճանապարհներին եգիպտացորեն վաճառող գյուղացիներին էլ 100 հազար կամ 150 հազար դրամով տուգանե՞ք: Ուրիշ լուծում չի՞ մտածել նախարարությունը, քան տուգանքներն այդպես կտրուկ բարձրացնելն է»,- հարցրեց Հովհաննիսյանը:

Փոխնախարարը պատասխանեց, որ նախարարության մոտեցումն է ապամոնտաժել միջպետական, մարզային և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին առկա ապօրինի կառույցները: Նրա խոսքով` իրենք նպատակ են հետապնդում ապամոնտաժել բոլոր այն ճանապարհների երկայնքով առկա բոլոր կառույցները, որոնք կառուցվել են ՀՀ օրենսդրության խախտումներով:

Արփինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ նախարարությունը հետապնդում է օրինաչափ նպատակ, որը ապօրինի կառուցված բոլոր շինություններն ու կառույցներն ապամոնտաժելն է, սակայն հավելեց, որ օրենքը միշտ պետք է ունենա տարբերակված մոտեցման սկզբունքի կիրառության համար հիմք ստեղծով միջավայր: «Անհատականացման գաղափարը դեռ ոչ ոք չի վերացրել: Դուք բերել եք Վարչական խախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, սակայն չկա որևէ բան այն մասին` դուք այդ մարդկանց տուգանելուց առաջ զգուշացնելու ե՞ք, թե չե ոչ, նրանց այլ պայմաններ առաջարկելու ե՞ք, թե չեք առաջարկելու: Այդ մարդկանց գոնե պետք է նախազգուշացնել, նոր դրանից հետո այդքան մեծ գումարով տուգանել: Պատկերացնում ե՞ք, գնաք գյուղացուն ասեք, որ ինքը իրավունք չունի այդ ճանապարհի վրա եգիպտացորեն վաճառի, պետք է նրան 100 հազար դրամով տուգանեք»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը: 

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами