Փրկարարները վերսկսել են Թբիլիսիում ջրհեղեղից հետո որոնողական գործողությունը
ОБЩЕСТВОՓրկարարների, զինվորականների և կամավորների խմբերը չորեքշաբթի օրը վերսկսել են նախօրեին եղանակային վատ կանխատեսումների պատճառով դադարեցված որոնողական գործողությունը՝ Թբիլիսիում ուժեղ ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, հաղորդում է ria.ru-ն:
Մի քանի հարյուր փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ և կամավորներ արդեն մի քանի օր է, ինչ վերացնում են աղետի հետևանքները:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղատարափ անձրևը կարկուտի և քամու հետ կաթվածահար է արել քաղաքը կիրակի գիշերը: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 19 մարդ, վեց հոգի համարվում է անհետ կորած:
Նախօրեին Թբիլիսիում սպասվող կարճատև անձրևի և ուժեղ քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



