Կարեն Կարապետյանը հանդիպել է տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծին դեմ արտահայտվող ուսանողներին
ОБЩЕСТВОՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին դեմ արտահայտվող ուսանողներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ուսանողները վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են 5 հոգուց բաղկացած խմբով: Նրանց հանդիպումն անցնում է առանց լրատվամիջոցների:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



