ՀՀ ԱԻՆ փրկարարները Արցախի Դրմբոն համայնքում չեզոքացրել են քարաթափման վտանգը
ОБЩЕСТВОՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 8-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մեկնել են Արցախի Հանրապետության Դրմբոն համայնք` քարաթափման վտանգ սպառնացող տեղանքում կանխարգելման և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Աշխատանքները կիրականացնեն ՀՀ ԱԻ նախարարության շուրջ 20 փրկարար՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների հետ:
Երթևեկությունը կանոնակարգում է տեղի ճանապարհային ոստիկնությունը:
Նշված տեղանքում նախկինում եղել են քարաթափումներ՝ ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի: ՀՀ ԱԻՆ և ԱՀ ԱԻ համատեղ ջանքերը հնարավորություն կտան խուսափել հետագա վտանգներից և պատահարներից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты





