Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թաթուլ Մանասերյանը Հայաստանի տնտեսական ակտիվության 3.7-տոկոսանոց աճը հերոսություն է համարում

ОБЩЕСТВО

Հայաստանում 2015 թվականի ինն ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 3.7 տոկոսով, ինչը տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը հրաշալի ցուցանիշ է համարում:  «Դա ինքնին համեստ թիվ է, բայց պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ եթե չլինեին բաÖ �ասական սպասումներերը` հիմնված բացասական կանխատեսումների վրա, Հայաստանի Հանրապետությունը կարող էր գրանցել երկնիշ տնտեսական աճ, ինչի մասին ես մշտապես խոսում եմ: Միջազգային կառույցների վարկանիշային գործակալությունների հոռետեսական, քաղաքականացված ու կողմնակալ կանխատեսումներն ուղղակի վնասարարարություն են, քանի որ այդ պայմաններում, երբ սպասվում է զրոյական կամ բացասական աճ, գործարարները ձեռնպահ են մնում ներդրումներից: Այն, ինչ արել է Հայաստանը, ես առանց չափազանցության, համարում եմ հերոսություն»,- նշեց Թաթուլ Մանասերյանը: 

 Տնտեսագետի դիտարկմամբ` եթե համաշխարհային շուկայում լուրջ ցնցումներ ու դրանց բացասական անդրադարձերը չլինեն, մենք տարին կկարողանանք եզրափակել 4 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով: «Այս տեմպերով շարունակելու դեպքում 4 տոկոս աճ եմ կանխատեսում, և մենք դա կարող ենք հանգիստ եռապատկել ու քառապատկել»,-ավելացրեց զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք միայն սուբյեկտիվ գործոնո՞վ է պայմանավորված տնտեսության աճի դանդաղումը, ապրանքաշրջանառության ծավալների նվազումը` Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Հավատացեք, դա չափազանց կարևոր գործոն է: Եթե մենք միասին շշուկներ տարածենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանալու են, կամ փորձենք շրջանառությունից հանել 5-7 տոկոս քանակությամբ նշյալ ապրանքներից, կստեղծվի դեֆիցիտ, կառաջանան բացասական սպասումներ, և ինքերս մեր ձեռքով կբարձրացնենք ապրանքների գները: Շշուկներն անգամ մեծ դեր են խաղում տնտեսական իրավիճակի վրա, որը շÕ �տ զգայուն օրգանիզմ է»: Տնտեսագետի խոսքով` Հայաստանի տնտեսությունում կան բազմաթիվ խնդիրներ, ինչպես, օրինակ, արտահանման, ներմուծման ծավալների նվազումը, որը տնտեսագետը հատկապես պայմանավորում է գնողունակության անկմամբ, աղքատության բարձր մակարդակով, ինչպես նաև արտագաղթի հետևանքով: Սակայն կարծում է, որ դրանցում մեղքի մեծ բաժին ունեն նաև բացասական սպասումներ ձևավորողները: «Պետք է հեռու մնալ կողմնակալ կարծիքներից: Կյանքը ցույց տվեց, որ այդ կանխատեսողներն իրենց հեղինակությունը փրկելու համար ամռան վերջին փորձեցին վերանայել իրենց իսկ կանխատեսումը, որը բացառիկ դեպք է: Ոչ միայն թվերը փոխվեցին, այլ կեղծ փաստարկները, որոնցով փորձում էին Հայաստանի համար մռայլ ապագա կանխորոշել: Որպեսզի կախում չունենանք վարկանիշային կազմակերպությունների կանխատեսումներից, կարևոր է ապավինել մեր ներուժին, ազգային վերլուծական կառույցների կանխատեսումներին: Մենք շնորհալի փորձագետներ ու կառույցներ ունենք»,- նկատեց Մանասերյանը:

Անդրադառնալով ներմուծման ծավալների նվազմանը` տնտեսագետը կարևորեց ներմուծման փոփոխության քաղաքականության իրականացումը, որով հնարավոր է Հայաստանում 10 ապրանքային խմբերից առնվազն 7-ի գծով ինքնաբավ լինել: «Պետք է առաջին անհրաժեշտության ապրանքների գծով հնարավորինս ինքնաբավ լինել:

Սա նշանակում է, որ չներկրել, օրինակ, թռչնամիս, հացահատիկ, ձեթ, կարագ, միս»,-ավելացրեց Թաթուլ Մանասերյանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ընթացիկ տարվա ինն ամսում նվազում են գրանցել առևտրի շրջանառության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 20 տոկոսով (3 միլիարդ 457,3 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը նվազել է 0,9 տոկոսով (1 միլիարդ 095.6 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 26,6 տոկոսով (2 միլիարդ 361.7 մլն դոլար):

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества