Կաչինսկու կուսակցությունը Լեհաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բեատա Շիդլոյին
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած Յարոսլավ Կաչինսկու «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը պաշտոնապես հանրապետության վարչապետի պաշտոնի իր թեկնածու է առաջադրել Բեատա Շիդլոյին: Այդ մասին, հոկտեմբերի 28-ին հայտնել է կուսակցութÕ �ան մամուլի քարտուղար Էլժբիետա Վիտեկը:
«Քաղաքական կոմիտեն որոշեց, որ վարչապետի թեկնածուն Բեատա Շիդլոն է»,- ասել է նա՝ ամփոփելով կուսակցության ղեկավարության՝ հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան կայացած նիստի արդյունքները:
Հերթական խորհրդարանական ընտրությունները Լեհաստանում կայացել են հոկտեմբերի 25-ին: «Օրենք եւ արդարություն»-ը դարձել է հանրապետության արդի պատմության մեջ առաջին կուսակցությունը, որը մեծամասնություն է ստացել Սեյմում՝ ապահովելով 235 մանդատ 460-ից, եւ կոալիցիա կազմելու կարիք չունի:
Լեհաստանի սահմանադրության համաձայն՝ վարչապետի պաշտոնի թեկնածուի անունը հրապարակում է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



