«Մարսելի» ֆուտբոլիստը երկրպագուին հարվածելու համար որակազրկվել է 8 ամսով
СПОРТՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրային` Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի` «Վիտորիա Գիմարաեշի» հետ կայացած խաղում երկրպագուին ոտքով հարվածելու համար:
36-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 8 ամսով և չի կարող մասնակցել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Բացի այդ, նա տուգանվել է 10 հազար եվրոյով:
«Մարսելը» տուգանվել է 25 հազար եվրոյով: Ֆրանսիացին առաջիկա 30 օրերի ընթացքում պետք է կապ հաստատի «Վիտորիա Գիմարաեշի» ղեկավարության հետ, որպեսզի փոխհատուցի ֆրանսիացի երկրպագուների կողմից պորտուգալական ստադիոնին հասցված վնասները:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Մարսելը» խզել է պայմանագիրն Էվրայի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



